Sektor E-Sport Cafe. նոր վայր՝ համակարգչային խաղերի սիրահարների համար

Sektor E-Sport Cafe-ն բացվել է 2018 թվականի նոյեմբերի 16-ին:

Մեր գործունեությունը սկսելիս նպատակ ունեինք հիմնել խաղային հատուկ տեխնիկայով, միջավայրով ու մթնոլորտով առանձնացող E-Sport Cafe, որտեղ իրենց ժամանցը կանցկացնեն ամենատարբեր հետաքրքրությունների տեր մարդիկ, որոնց միավորում է համակարգչային խաղերի հանդեպ սերը:

Sektor E-Sport Cafe-ում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում որակյալ տեխնիկային և հարմարավետ միջավայրին: Մեզ մոտ համակարգչային խաղերի սիրահարները կարող են մաքսիմալ հաճույք ստանալ սիրելի խաղերից, վայելել խաղային մթնոլորն ու համտեսել համեղ պատառներ:

Վերջին սերնդի սարքավորումների և լավագույն խաղերի համադրությունը հասանելի է մեկ վայրում՝ Sektor E-Sport Cafe:

Մեզ մոտ համակարգչային խաղերի լայն ընտրանի կա:

Համակարգչային խաղեր՝
World of Warcraft, Diablo 3, StarCraft, Hearthstone, Heroes of Storm, CoD Black Ops 4, Destiny 2, Warface, Fortnite, CS Source, CsGo, Dota 2, LOL, Left 4 Dead, Medal of Honor (allied assault, breakthrough, spearhead) Middle Earth Shadow of War, Pubg, Rise of Tomb Raider, Rainbow Six Siege, Total War Rome, Assassin’s Creed Origins, Crysis 3, Dying Light, Fallout 4, The lord of Rings the Rise of the Witch King.

Playstation խաղեր՝
PS4 Fifa 19, PES 19, UFC 3, Mortal Kombat XL, GTA 5, Tekken 7, Fortnite, For Honor.