
Համակարգչային խաղերի սիրահարներին հայտնի Sektor E-Sport Cafe-ն արդեն ունի նաև սեփական կայքը: Այսուհետ սրճարանի, անցկացվող միջոցառումների, մրցաշարերի ու ամենատարբեր իրադարձությունների մասին կարող եք իմանալ նաև sektor.am կայքում:
Այստեղ մանրամասն կերպով ներկայացված են Sektor E-Sport Cafe-ի առաջարկները. ինֆորմացիա՝ խաղային սրահների և խաղերի մասին, ինչպես նաև համապարփակ տեղեկություն՝ սրճարանի գործունեության, առանձնահատկությունների մասին:
Կայքում մենք ստեղծել ենք նաև «Ֆորում» հարթակը, որի միջոցով Sektor E-Sport Cafe-ի այցելուները կարող են շփվել նաև օնլայն, քննարկել սիրելի խաղերն ու կիսվել այդ խաղերից ստացած տպավորություններով և ինֆորմացիայով: